|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հետընտրական զարգացումներն իրենց տրամաբանությունն ունեն: Բնականաբար, որոշակի հարցեր պետք է առաջանան, որոնք պետք է լուծվեն սահմանադրական ճանապարհով: Այս մասին ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ բանավեճի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը:
Ըստ նրա` հետընտրական նման զարգացումները նոր խոսք էին, նոր մարտավարություն և, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ զարգացումներն ընդգրկել են հանրապետության ողջ տարածքը:
Նա չհամաձայնեց Ստյոպա Սաֆարյանի հնչեցրած այն տեսակետին, թե Սերժ Սարգսյանին ուղղված` ԱՄՆ նախագահ Օբամայի շնորհավորական ուղերձը շատ մեղմ էր և չէր արտահայտում տվյալ երկրի գնահատականը: Արտակ Դավթյանի դիտարկմամբ՝ չպետք է մտածել միջազգային կառույցների դեմքը փրկելու մասին, որովհետեւ նրանք ունեն այնքան հեղինակություն, որ հաշիվ տան՝ ինչ են անում և ինչ բառեր են օգտագործում:
Ընդհանրապես, նա առաջարկում է, որ հաղթող և պարտվող արտահայտությունները հանվեն մեր բառապաշարից: