կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-22 13:08
Քաղաքական

Ազնվությունը՝ հետընտրական կոալիցիայի նախապայման

Ազնվությունը՝ հետընտրական կոալիցիայի նախապայման

ԱԺ ավանդական ճեպազրույցում Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե որքանո՞վ է իրատեսական համարում Երեւանի ավագանու ընտրություններից հետո՝ արդեն ավագանու կազմում ոչ իշխանական ուժերի միջեւ կոալիցիայի ձեւավորումը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը  հայտարարեց. «Այո, ես հնարավոր համարում եմ դա, բայց նախքան դա պետք է լինի ազնիվ պայքար, երբ ոչ իշխանական ուժերը փոխհամաձայնեցված կերպով կսկսեն ընտրությունները»:

 

Դիտարկմանը, թե, ազնիվ ասելով, ակնարկում է ԲՀԿ-ի՞ն, Հակոբյանը պատասխանեց, որ բոլորին է ակնարկում, բայց նաեւ նշեց, որ, նախորդ՝ խորհրդարանական ընտրությունների փորձը հաշվի առնելով, նաեւ` ԲՀԿ-ին: Նա նշեց, որ եթե տարբեր շահեր կան, դա ամենեւին չի նշանակում, որ պայքարն անազնիվ կլինի:

 

Հակոբյանը համոզված է, որ այս ընթացքում իշխանությունը կձգտի, որ «Ժառանգությունը» ավագանու ընտրություններում քիչ ձայներ հավաքի, որ հետո ասեն, թե նախագահական ընտրություններից հետո ինչ-ինչ ենթադրությունները ճիշտ դուրս եկան: Նա եւս մեկ անգամ հայտարարեց, որ թեեւ ավագանու ընտրությունները կարեւորում են, բայց, մյուս կողմից, իրենց պայքարի ամբողջ վեկտորը չեն տեղափոխում այդ ուղղությամբ: