|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո մի քանի օր հանրահավաքներ անցկացնել Երեւանի Ազատության հրապարակում եւ Մատենադարանի մոտ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը նախօրեին եւ երեկ միանգամից երեք հանրահավաքի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք ընդունվել են՝ ի գիտություն: Հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 20-ին և 22-ին Ազատության հրապարակում, իսկ 22-ին' Մատենադարանի մոտ: Ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը, Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը Երեւանի քաղաքապետարան հանրահավաքի իրազեկման հայտ էր ներկայացրել նաև այսօրվա համար: