Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանականներն ու մերձիշխանական քարոզիչները Երեւանի ընտրությունների խայտառակ արդյունքները փորձում էին արդարացնել, թե դարձել են իրենց կերտած ժողովրդավարության զոհը` ո՛չ կեղծել են, ո՛չ վարչական ռեսուրս կիրառել, սակայն իրականում ընտրություններին գրեթե բոլոր վարչական շրջաններում «տասովշչիկները»` հին ու բարի ժամանակների պես, աշխատել են իշխանության համար:
Ասենք, Լեդի Հակոբի որդին՝ Մալաթիայում, Թոխմախի Մհերի մարդիկ՝ Էրեբունիում, եւ այլն, սակայն այլ հարց է, որ իշխող ուժից դժգոհությունն այնքան մեծ է, եւ «տասովշչիկների» հեղինակությունն էլ այնքան է խարխլվել, որ աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ՔՊ-ն չունի 50+1 ձայն` անգամ դաշնակից «Հանրապետության» հետ կոալիցիա կազմելու արդյունքում։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ի հույսը քաղաքապետի ընտրության երկրորդ փուլն է, իսկ մինչ ընտրությունը լուրջ «աշխատանք» կտանեն Հայկ Մարությանի հետ, որ կոալիցիա չկազմի մյուս ուժերի հետ, եւ ոչ իշխանական ուժերը չկարողանան քաղաքապետ ընտրել: Իսկ քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում ավագանու ՔՊ-ական եւ «Հանրապետության» անդամները կոալիցիա կկազմեն եւ 32 ձայնով Տիգրան Ավինյանին քաղաքապետ կընտրեն։
Նշենք, որ, ըստ օրենքի, եթե ընտրությունից հետո առաջին նիստում առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ նվազագույնը 33 ձայն: Իսկ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում