Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը, արձագանքելով երեկ մեր կայքում հրապարակված` Լևոն Սարգսյանի «Ի՞նչ կանի Միքայել Մինասյանը» հոդվածին, գրել է.
«Տպավորություն ունեմ, որ նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանում լեգիտիմության ճգնաժամը այնքան է խորացել, որ նախագահական ադմինիստրացիան իրավիճակը շտկելու մոլուցքով արդեն ուղղակի անհեթեթություններ է անում՝ հաճախ ծիծաղ առաջացնելու աստիճան: Սեփական ժողովրդին «աշխարհի կողմից սիրված» առաջնորդի կերպարը կերտելու հերթական փորձը Վատիկանի մշակույթի նախարար Ջանֆրանկո Ռավազիի հետ հանդիպման վայ-լուսաբանումն էր. ադրբեջանական մամուլը հեղեղվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վատիկանի «բարձրագույն պարգևներից մեկով» «պարգևատրվելու» մասին հպարտ լրատվությամբ: Այնինչ մի փոքր շրջայցը համացանցի վատիկանյան աղբյուրներում շատ հետաքրքիր իրողություններ է բացում: Պարզվում է՝ Սուրբ Աթոռը պատմական տարբեր առիթներով թողարկում է հուշամեդալներ, որոնք նվիրվում են Վատիկան այցելած տարբեր պատվիրակությունների, նաև հանվում են վաճառքի: Ջանֆրանկո Ռավազիի կողմից Ադրբեջանի նախագահին փոխանցված Medagila di Sede Vacante-ն հենց նման հուշամեդալ է, ոչինչ ավելին, այն էլ, ի պատասխան կարդինալ Ռավազիին հանձնված համարժեք հուշանվերին, ինչպես ընդունված է պետական արարողակարգով: Այնպես որ` այն բացարձակապես պետական քահանայապետական պարգև կամ շքանշան չէ:
Նույն վատիկանյան համացանցային աղբյուրներից հստակ կարելի է տեղեկանալ, որ Վատիկանի բարձրագույն քահանայապետական պարգևները և շքանշանները, որոնք շնորհվում են Հռոմի պապի կողմից եկեցեղուն մատուցած ծառայությունների և վաստակի համար, հստակորեն կանոնակարգված են և ընդհանուր թվով հինգն են: Եվ դրանցից միայն մեկը՝ Speron d’Oro-ն, կարող է Սուրբ Աթոռի քահանայապետի կողմից և նրա հրամանով շնորհվելմ ոչ կաթոլիկ օտարերկրյա պետությունների առաջնորդներին: Եթե չեմ սխալվում, պատմության ընթացքում՝ մինչ օրս շնորհված նման պետական պարգևների թիվը հարյուրը չի անցնում, և նրանց շարքում, բնականաբար, Ալիև կրտսերը չկա:
Որքանով ինձ է հայտնի, ճիշտ նույն Medagila di Sede Vacante (Թափուր նստավայրի մեդալ) հուշամեդալով ամիսներ առաջ «պարգևատրվել է» նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ինչը, բնականաբար, Հայաստանում «ազգային տոնի» վերածելու առիթ չի դարձվել: Երբ մի երկրում նվերը ներկայացվում է որպես պարգև, նվիրելը՝ պարգևատրել, իսկ ի հիշատակ Հռոմի քահայանապետի աթոռի թափուր ժամանակահատվածի թողարկված «Թափուր նստավայրի մեդալ» հուշամեդալը՝ որպես գործող քահայանապետի բարձրագույն պարգև, ապա միայն մնում է արձանագրել, որ այդտեղ ինչ-որ պատճառներով խորանում է պետական շիզոֆրենիան»: