Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ պատերազմում պարտության թիվ մեկ պատասխանատուն ինքն է, որովհետեւ անցնեն տասնամյակներ, թե հարյուրամյակներ, բոլորը հասկանում են, որ այդ պահին տեղի ունեցող ցանկացած գործողության համար պատասխանատու է բարձրագույն իշխանության ղեկավարը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Հաղթում է պետության ղեկավարը, պարտվում է պետության ղեկավարը: Հիմա իրեն պետք է շահել ժամանակ եւ ըստ դրա շարունակել մոլորեցնել հասարակությանը: Նրա գլխավոր խնդիրը ինքաարդարանալն է, իսկ դրա համար պետք է մեղքը գցի ցանկացած անձի գրպանը»,-ասաց նա:
Կիվիրյանը համոզմունք հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովն անելիք չունի, որովհետեւ ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ անհնար է գործող իշխանության պարագայում քննվի իր գործունեությունը, եթե այնտեղ նստած են Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը. «Նրանք համատեղ ուժերով բեմադրում են թատրոն: Պատերազմի վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հայ ժողովուրդը կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե լինի իշխանափոխություն, իշխանության գան չեզոք մարդիկ, որոնք կապված չեն լինի ոչ մեկի հետ: Այդ դեպքում հնարավոր կլինի անցկացնել իրական քննություն: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար պետք է առանձին լուրջ մարմին ստեղծվի, որը իրական քննություն կիրականացնի՝ բացահայտելով բացթողումները եւ առաջարկելով շտկումներ:
Իսկ այդ հանձնաժողովում նստած են մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է պատերազմը, ինչ է ռազմական գործը եւ փորձում են լուրջ դեմքով վերլուծել բարդագույն գործընթացները:
Քո պարտությունները հասկանալու համար պետք է քայլ առ քայլ կազմես ամբողջ պատկերը, առանձին կազմես դիվանագիտական բլոկը, թե ինչը հանգեցրեց պատերազմի: Երկրորդ, ինչու պատերազմը նման ձեւով ընթացավ: Դրա համար լրջագույնս մասնագետներ են պետք ու ես վստահ չեմ, որ հայ իրականության մեջ նման մասնագետներ կան: Իսկ իրենք հայկական մեծագույն աղետը վերածել են շոուի, բալագանի»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբանը:
Կիվիրյանի խոսքով, եթե այս խնդրին լրջորեն քննարկվեն, բացահայտվելու են հարյուրավոր պետական գաղտնիքներ, ու դա նվեր կլինի ցանկացած հակառակորդի համար: