|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում տեղի է ունեցել կարևոր իրադարձություն՝ Մեծ Սամսար գյուղում ավարտվել են գազիֆիկացման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի շրջանային ժողովի՝ Սակրեբուլոյի պաշտոնական էջից:
«Գազամատակարարման «SJGC» ընկերությունը ավարտել է արտաքին գազատարի կառուցումը նշված բնակավայրի ուղղությամբ, և արդեն մոտ ժամանակում գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվել բնական գազից իրենց տներում։
Միջոցառմանը մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը, ինչպես նաև Քաղաքապետարանի, Սակրեբուլոյի և SJGC ընկերության ներկայացուցիչները։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում SJGC գազաբաշխիչ ընկերությանը իրականացված աշխատանքի համար։
Գյուղի բնակիչները ևս շնորհակալություն են հայտնում Ախալքալաքի մունիցիպալիտետի իշխանություններին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։
Սա կարևոր քայլ է տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ»,- այս մասին հայտնում են Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոյից։