կարևոր
556 դիտում, 56 րոպե առաջ - 2025-12-05 22:06
Քաղաքական

ՀՅԴ-ին 135 ամյակի կապակցությամբ շնորհավորածների ցանկը վկայությունն է կուսակցության միջազգային հեղինակության. Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ-ին 135 ամյակի կապակցությամբ շնորհավորածների ցանկը վկայությունն է կուսակցության միջազգային հեղինակության. Գևորգ Ղուկասյան

ՀՅ Դաշնակցությունը վաղը նշում է իր հիմնադրության 135 ամյակը։ Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը: 

«ՀՅԴ Բյուրոյի արտաքին քարտուղարության միջոցով առ այս պահը ողջյունի, շնորհավորանքի, գնահատանքի և քաղաքական զորակցության ուղերձներ են ստացվել հետևյալ կուսակցություններից և միջազգային կազմակերպություններից։

📌Կիպրոսի ԷԴԵԿ սոցիալիստական կուսակցությունից

📌 Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից

📌Շվեյցարիայի սոցիալիստական կուսակցությունից

📌 Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցությունից

📌Շվեդական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից

📌 Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից

📌 Սոցիալիստական ինտերնացիոնալից

📌 Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունից

Վերջին երկուսի մասին․ Սոցիալիստական ինտերնացիոնալը մոլորակի խոշորագույն կուսակցությունն է, որի նախագահը Իսպանիայի վարչապետն է, փոխնախագահներից մեկը՝ մեր ընկեր Մարիո Նալբանդյանը։

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունը Եվրոպայում երկրորդ քաղաքական ուժն է՝ իշխանության օրենդիր և գործադիր թևերում պատկառելի ներկայությամբ ինչպես համաեվրոպական, այնպես էլ անդամ պետությունների մակարդակում։ Դաշնակցությանն ուղղված՝ շատ ուշագրավ շեշտադրումներով ողջյունի նամակը, ստորագրված է կուսակցության նախագահ՝ Շվեդիայի նախկին վարչապետ Շտեֆան Լյոֆենի կողմից։

Այս ցանկը շատ խոսուն վկայությունն է մեր կուսակցության միջազգային հեղինակության ու հարգանքի, մեր տեսակետների միջազգային ընկալման ու աջակցության»,- գրել է Ղուկասյանը։

Դաշնակցության՝ երեք դարերի վրա երկարող էպիկական ներկայությունը շարունակվում է նո՛ր եռանդով և նո՛ր ավյունով՝ հիմնված անցյալի արժևորման և ապագայի հաստատուն տեսլականի վրա։

Շնորհավոր 135 ամյակ

Հ․Գ․ Բոլոր ուղերձները հընթացս հրապարակվում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի՝ սոցցանցերի պաշտոնական էջերում»։