Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից բիբլիական Արարատի մերժումը պետական քաղաքականություն է դարձել ու սիմվոլիզմի անհարկի դրսեւորումներ ունի։ Նա վերջին շրջանում իր հյուրերին ընդունում է մի սրահում, որի պատին Արագածի ահռելի նկարն է: Բայց պարզվում է, որ սրանով չեն բավարարվել Արարատ սարը «մերժողները»` հարկադիր «դավանափոխության» են ենթարկվում պետական մյուս մարմինները եւս։
Մասնավորապես, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր հավատքը՝ Արագածի պաշտամունքը. պետական բյուջեի միջոցներից արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 185 հազար դրամ է հատկացրել Արագածի նկարը ձեռք բերելու համար։
Չի բացառվում, որ հաջորդիվ, «արագածապաշտության» մոլուցքով տարված` Արարատ Միրզոյանին ստիպեն անունը փոխել կամ նրա փոխարեն ԱԳ նախարար նշանակեն, ասենք, Արագած Ախոյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում