կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-05 17:45
Իրավական

Գևորգ Կոստանյանը կընդունի՞ զոհված զինծառայողների ծնողներին

Գևորգ Կոստանյանը կընդունի՞ զոհված զինծառայողների ծնողներին

Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության շենքի առջեւ հերթական բողոքի ակցիա էին կազմակերպել բանակում մահացած զինծառայողների ծնողները, ովքեր հանդիպում էին պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն նրան:

 

Այսօր yerkir.am-ը դատախազությունից հետաքրքրվեց` արդյո՞ք Կոստանյանը բավարարել է նրանց պահանջը, և արդյո՞ք հանդիպումը կայացել է:

 

Yerkir.am-ին ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը հայտնեց, որ Գևորգ Կոստանյանը վաղը կընդունի զոհված զինծառայողների ծնողներին և կտա նրանց հուզող հարցերի պատասխանը: