կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-25 15:40
Իրավական

80 դատախազների աշխատանքից ազատելը Կոստանյանը պայմանավորում է սերնդափոխությամբ

80  դատախազների աշխատանքից ազատելը Կոստանյանը պայմանավորում է սերնդափոխությամբ

Այս ամիսների ընթացքում շուրջ 80 դատախազներ ազատվեիցն իրենց պաշտոններից, ցավոք սրտի մի շարք շատ պրոֆեսիոնալ, ազնիվ,  անձնուրաց  և իրենց աշխատանքին նվիրված դատախազներ ևս ազատվեցին իրենց աշխատանքից, սակայն դա պայմանավորված էր սերնդափոխության, ինչպես նաև դատախազական ծառայողի նկատմամբ նոր պահանջներով` ապաքաղաքականացվածությամբ, անկաշառվածությամբ և այլն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ թեև այդ փոփոխությունները կտրուկ եղան, սակայն ինքը դրանից չի մտահոգվում, քանի որ այդ փոփոխությունը տեսանելի փոփոխությունների է հանգեցրել:

 

Դրանցից գլխավոր դատախազն առանձնացրեց կոռուպցիայի դեմ պայքարը: «Կարող եմ վստահեցնել, որ կոռուպցիան համակարգային առումով չի կարող գոյություն ունենալ` միաժամանակ չբացառելով, որ կարող են լինել անհատականացված երևույթներ, բայց նման դրսևորումները հայտնաբերելու դեպքում այդ անձինք կչեզոքացվեն և կպատժվեն: Որևէ դատախազի կողմից կոռուպցիոն վարքագծի դրսևորումն անբարոյականություն է»,- ասաց նա: