Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը խուսափում է լրագրողների հետ զրույցից: Այսօր նա ԱԺ էր ներկայացել` 2014թ. բյուջեի քննարկումներին մասնակցելու: Նրա զեկուցումից հետո լրագրողները միջանցքում ընդամենը մեկ հարցի պատասխան փորձեցին ստանալ` ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական առաջատար հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամագրվելու հարցին, ըստ որի` ՀՀ-ի ցանկությունն անդրամագրվել ՄՄ-ին, այդպես էլ կմնա ցանկություն`Արցախի հարցի հետ կապված:
«Գոյություն ունի նախագահի մամուլի ծառայություն, այդ հարցը ուղղեք նրանց»,- ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարը: «Բայց այդ ծառայությունը լռում է»,- շեշտեցին լրագրողները: Վիգեն Սարգսյանը չպատասխանեց ու հեռացավ:
Հարկ ենք համարում նշել, որ նախագահի մամուլի ծառայությունը չի պատասխանում ո'չ բջջային, ո'չ էլ քաղաքային հեռախոսահամարներին: Երեկ էլ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը թվիթերյան իր էջում, անդրադառնալով բելառուսական հեռուստաընկերության տեսանյութին, նշել է, որ «շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է: Մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»: