կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 10:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախագահականն ու ԱԽՔ-ն իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում․ Ի․ Սաղաթելյան

Նախագահականն ու ԱԽՔ-ն իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման շրջափակած Բաղրամյան 26-ի դիմաց՝ լրագրողների հետ զրույցում։

«ՀՀ նախագահը որևէ կերպ չի արձագանքում ազգադավ ծրագրերին, որովհետև ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով։ Հիշում եք, երբ կառավարության նիստում Նիկոլը հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը նաև կկիսի մեր թիմի քաղաքական պատասխանատվությունը, որը նաև ասում էր Արարատ Միրզոյանի պարագայում, ինքն իրեն շրջապատել է այն մարդկանցով, ովքեր պատրաստ են նպաստել այս հայրենադավ ծրագրերին»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը այն հիմնական պաշտոնյաներից է, նշեց նա, ով ամեն օր և ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որն իրենք պատրաստվում են իրականացնել։

«Մեր գործողությունների տրամաբանությունը շատ հստակ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը և թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետև իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որը տեղի է ունենում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․