Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախյան շարժմանը, Ազատամարտին մասնակցությունը ոչ մեկին չպետք է տա անօրինականություն անելու որևէ իրավունք, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հարցին միայն այդ տեսանկյունից նայելը սխալ է: Այս մասին լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Հարցը, որի մասին արդեն մտահոգություն հայտնել ենք, այն է, թե ինչ մեղադրանք է ներկայացված Քոչարյանին: Այստեղ է, որ ասել ենք՝ կան քաղաքական հետապնդման հատկանիշներ: Նման տպավորություն կարող է թողնել, քանի որ ասում են՝ նախագահի լիազորություններից բխած գործ չէր արածը: Բայց միայն նախագահը կարող էր անել այն, ինչում մեղադրում են նրան: Սա ինքնին խնդրահարույց է, քանի որ չեն խոսում արտակարգ դրության հաստատման մասին, այլ խոսում են դրան նախորդած իրադարձությունների մասին: Իսկ արտակարգ իրավիճակը հաստատվել է ԱԺ-ի կողմից: Սա` անկախ նրանից, թե Քոչարյանն ինչ դերակատարում է ունեցել կամ չի ունեցել Արցախում և Արցախի հարցում: Որևէ տեղում որևէ մեկի ծառայությունները չպետք է իրավունք տան նման բաներ անելու: Չեմ ասում, թե այդպես է Քոչարյանի պարագայում: Չի կարելի հարցին նայել, թե այս մարդն այս ծառայություններն է մատուցել, ուրեմն չպետք է կպչել նրան. եթե հանցանք է գործել, ապա մինչև վերջ պիտի կպչենք»,-ընդգծեց Մանոյանը: