Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունում երեք մեդալ են նվաճել
Ռումինիայի Պլոշետի քաղաքում ավարտվել է սամբոյի երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունը:
Պատանիների մրցաշարում Հայաստանը ներակայացնող 48 կգ քաշային Արթուր Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր: 52 կգ քաշային Արմեն Նիկողոսյանը և 70 կգ քաշային Բորիս Շատվերյանն արժանացել են բրոնզե մեդալների:
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 6-10-ը: Հայաստանը ներկայացրել է 20 մարզիկ: