|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի կառավարությունը թույլ չի տվել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով:
Կանցլերը Թուրքիայից պաշտոնական այցով մեկնում էր Հնդկաստան: Ինքնաթիռը մի քանի ժամ պտույտ է գործել Թուրքիայի օդային տարածքում: Ի վերջո, թույլտվություն է ստացվել, երբ օդաչուներն արդեն մտադրություն են ունեցել վայրէջք կատարել Թուրքիայում` երկյուղելով, որ վառելիքը չի բավականացնի հետագա թռիչքի համար:
Die Welt թերթին տված հարցազրույցում Մերկելն ասել է. «Ո'չ ես, ո'չ էլ օդաչուները մեր կյանքում նման բան դեռեւս չէինք տեսել»:
Գերմանական մամուլը նշում է, որ Իրանն այդկերպ փորձել է պատժել ու նվաստացնել կանցլերին այն բանի համար, որ Գերմանիան մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի պատճառով կիրառված պատժամիջոցներին: Թերթերը գրում են, որ նույն ժամերին, երբ Մերկելի ինքնաթիռը պտույտ էր գործում Թուրքիայի վրա, մեկ այլ գերմանական կառավարական ինքնաթիռ անարգել անցել է Իրանի օդային տարածքով: