|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի որոշմանը՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո չգլխավորել թիմը:
«Շատ զարմացա, երբ լսեցի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հեռանալու մասին տխուր լուրը: Ես գիտեմ, թե որքան սիրված է նա ֆուտբոլիստների և երկրպագուների կողմից: Ես հիասթափված էի` լսելով այս լուրը, բայց միևնույն ժամանակ հարգում եմ նրա որոշումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լավագույն մարզիչներից մեկին, ում գլխավորությամբ երբեւէ մարզվել եմ: Նա հիանալի մարզիչ է և հրաշալի մարդ: Լավագույն մաղթանքներս նրան իր պրոֆեսիոնալ կարիերայում: Նա հրաշալի ղեկավար է եղել հավաքականի բոլոր ֆուտբոլիստների համար: Հուսով եմ՝ երբևէ, որևէ թիմում ես կրկին կաշխատեմ Մինասյանի հետ: Առանց Վարդան Մինասյանի մենք չէինք հասնի այն արդյունքների, որն ունենք հավաքականում և մեր ակումբներում: Շնորհակալությու՛ն, մարզիչ»,- գրել է Մովսիսյանը: