Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել էինք, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում էր անցկացնում` Չեխիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին ընդառաջ:
Մարզումից հետո լրագրողների հետ հանդիպեցին հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, դարպասապահ Ռոման Բերեզովսկին և պաշտպան Լեւոն Հայրապետյանը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Յուրա Մովսիսյանը, մասնավորապես, նշեց. «Հեշտ խաղեր չեն սպասվում: Այն, որ մենք Դանիային իրենց հարկի տակ խոշոր հաշվով հաղթեցինք, չի նշանակում, որ նույն բանը կարող ենք այստեղ անել: Թող ոչ մեկին չթվա, թե Հայաստանի հավաքականը թույլ թիմերի հետ թույլ է խաղում, իսկ ուժեղների հետ` ուժեղ: Օրինակ` Ալբանիայի դեմ խաղի ժամանակ թիմում չէին այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հավաքականի համար անփոխարինելի են: Մեզ համար հավաքականը այլ արժեք ունի: Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր խաղում են տարբեր հավաքականներում, հավատացե'ք` ոչ մեկի համար իրենց հավաքականը այդքան արժեք չունի, որքան մեզ համար: Մեր հավաքականը մեզ համար ո'չ բիզնես է, ո'չ շահույթ բերող ինչ-որ բան: Մենք խաղում ենք հավաքականի պատվի, մեր ծնողների համար»:
Դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ուղղված հարցին, թե նա տեսնում է իրեն արժանի փոխարինողներ հավաքականում, դարպասապահը պատասխանեց, որ բոլորն էլ հնարավորություն ունեն փոխարինելու իրեն:
Լևոն Հայրապետյանն էլ, իր հերթին, ասաց, որ պետք է խաղան այնպես, ինչպես Դանիայում խաղացին: Այդ դեպքում կհաղթեն:
Լուսանկարը` Շուշանիկ Հակոբյանի