Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հայտնի է, 1920 թ. հունվարի 1-ին Եղիշե Չարենցը նախարար Նիկոլ Աղբալյանի հրամանով նշանակվեց Հանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով կոմիսար: Այս շրջանի նրա գործունեությունը դեռևս ամբողջապես ուսումնասիրված չէ: Սակայն մի փոքրիկ դրվագի մասին արժե այսօր հիշատակել:
Արխիվային ֆոնդերում պահպանվել է գրությունների մատյան, որտեղ 1920 թ. հունիսի 3-ին կատարվել է հետևյալ գրառումը. «Արտաքին գործոց մինիստր պ. Համազասպ Օհանջանյանին պահանջ. N2181 չեզոք շրջանի Այգահատ գյուղի Սիմէոն Զավարյանի անունով դպրոցի տնտեսական ծախքերը հոգալու համար: Գումարը՝ 2400 ռ.»: Այս գրության դիմաց շեղ, անբնորոշ թեքությամբ գրված է. «Չարենց»:
Ի՞նչ կրող է սա նշանակել: Հայտնի է, որ պաշտոնի բերումով Չարենցը շատ անգամներ գործուղվում էր տարբեր բնակավայրեր` այս կամ այն հանձնարարությունը կատարելու համար: Սրա հետ մեկտեղ նախարարության տարեկան աշխատանքային ծրագրում կարդում ենք. «Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը պարտականություն է համարում հոգալ այն ծնողազուրկ զավակների մասին, որոնց ծնողները զոհ են գնացել պատերազմի դաշտում Հայաստանի ազատագրական պայքարին: 1920 ուսումնական տարվա ընթացքում պետական գանձարանի հաշվին ձրի դասական պիտույքներ մատակարարել կամավորների, զինվորների, սպաների, բժիշկների և գթության քույրերի զավակներին, որոնց ծնողները զոհ են գնացել պատերազմի դաշտում սկսած 1914 թ. սեպտեմբերի 1-ից»:
Չեզոք գոտու Այգահատ գյուղը նախկին Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառում գտնվող Այգեհատ բնակավայրն է, հետագայում Թումանյանի շրջանի Դանուշավան գյուղը: Հենց այդ գյուղում է ծնվել հասարակական-քաղաքական գործիչ Սիմոն Զավարյանը: Պետք է ենթադրել, որ հենց Չարենցին է վստահվել Զավարյանի անվան դպրոցին օգնություն ցուցաբերելու գործը:
Հովիկ Չարխչյան