|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:25-ին քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Չարենց-Վարդանանց փողոցների խաչմերուկում մահակներով ծեծել, ապա դանակահարել են տաքսու վարորդի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Ժամը 14:45-ին էլ «Արամյանց» ԲԿ-ից ահազանգել են, որ իրենց մոտ է տեղափոխվել ծեծված տղամարդ:
Նախնական տեղեկություններով` Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորների և տաքսու վարորդի միջև, արդյունքում` դաժան ծեծի է ենթարկվել տաքսու վարորդը և մահամերձ վիճակով տեղափոխվել «Արամյանց» բժշկական կենտրոն:
Հիշյալ հիվանդանոցից Yerkir.am-ին հայտնեցին, որ տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիներ: Ըստ բժիշկների` նա ստացել էր սուր-ծակող գործիքից ստացած վնասվածքներ, իսկ ականատեսների վկայությամբ` նրան նաև ծեծել են մահակով: Բժիշկը հայտնեց, որ տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:
Նշենք, որ «Նիվա»-ի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: