Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆԻ մասին է։ Հայ ժողովրդի պատմությունը հարուստ է հերոսական դեմքերով։ Նրանցից յուրաքանչյուրի ապրած կյանքը լի է սխրանքներով, որոնցով կրթվել ու դաստիարակվել են գալիք սերունդները։ Այսօր էլ, մեկդարյա պատմության հեռավորությունից, տեսնում ենք նրանց գենի կենսունակությունը։ Հայության դատի նվիրյալ անուններից է հասարակական-քաղաքական գործիչ Սիմոն Զավարյանը։ Նա դեռ երիտասարդ տարիքում հրաշալի հասկանում էր, որ ազգապահպանության միակ ուղին անկախությունն է։ Իսկ ազատության համար պայքարի հենքը, նրա համոզմամբ, պիտի լիներ ազգային գաղափարախոսությունը։
Եվ նա իր ընկերների հետ հիմնում է ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ, որի ծրագիրն ուղղենիշ դարձավ հետագա պայքարի համար։ Սիմոն Զավարյանը Մոսկվայում սովորելու տարիներին ուսումնասիրում է այլ երկրների ու ժողովուրդների պատմական փորձը։ Այդ ամենն օգնում է նրան կարճ ժամանակահատվածում յուրացնել քաղաքական գործելակերպի բոլոր եղանակները։ Նրա համար չկար անկարևոր գործ, եթե այն վերաբերում էր հայ ժողովրդի ապագային։ Եվ պատրաստակամ էր առաջինը լիներ ցանկացած փորձությունում։ Նրան բնութագրելիս առաջին հատկանիշը, որ պիտի նշենք՝ անսահման քաջ էր։ Ավելի կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։
#Համազգային_Երևան #Սիմոն_Զավարյան