կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 11:38
Սպորտ

Ո՞ր թիմը կմարզի Վարդան Մինասյանը

Ո՞ր թիմը կմարզի Վարդան Մինասյանը

 

Երեկ ֆուտբոլի Հայաստանի  ազգային հավաքակնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ից հետո, երբ կլրանա նրա պայամանագրի ժամկետը, կհեռանա թիմից:

 

Չնայած, որ  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փորձել է հետ պահել նրան իր որոշումից, Մինասյանն, այնուամենայնիվ, որոշել է հեռանալ: Եվ ասել է, որ դրսից աշխատելու հրավեր է ստացել:

 

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը ղեկավարեց չորս տարի: Առաջին հայացքից կարող է թվալ, որ երկար ժամկետ է, սակայն չմոռանանք, որ  Մինասյանը հավաքականը գլխավորեց այն ժամանակ երբ թիմը նոր-նոր «քայլելու» փորձեր էր անում:  Հետաքրքիր է, չորս տարի առաջ Մինասյանը իր ամենահամարձակ երազում կտեսներ, որ իր գլխավորած թիմը աշխարհի քառակի չեմպիոնի հետ կխաղա ոչ-ոքի, այն էլ մրցակցի դաշտում:

 

Մեր թիմն այժմ ամուր կանգնած է ոտքերի վրա: Մինասյանն արեց այն, ինչ  մինչ այժմ ոչ մեկի չէր հաջողվել: Նա դարձավ երջանկահիշատակ Պորտելֆիլդի սկսած գործի շարունակողը և արժանի փոխարինողը:

 

Համացանցում հայտնվել են շատ նկարներ, նամակներ, մտքեր: Բոլորը երկրպագուները շնորհակալություն են հայտնում Մինասյանին և հույս հայտնում, որ նրան արժանի մարդ կփոխարինի: Եվ արդեն նախկին մարզիչի հաջողություն մաղթում նոր աշխատանքում:

 

Երբ 2013թ-ի մարտին Հայաստանը' տանը պարտվեց Չեխիայի ընտրանուն (0:3), Վարդան Մինասյանը ՀՖՖ նախագահին ներկայացրեց  հրաժարականի դիմում: Դա բնականաբար նորմալ է, քանի որ թիմի վատ խաղերում,  իրեն հարգող յուրաքանչյուր մարզիչ իր մեղքի բաժինն է տեսնում: Դիմումը, ինպես որ սպասվում էր, մերժվեց:

 

 Հետո բոլորս էլ ականատես եղանք, որ դա մեր շահերից բխեց: Հավաքականը տոնեց գեղեցիկ հաղթանակներ և հայ երկրպագուների աչքերում կրկին վառվեց հույսի կրակը:

 

Վարդան Մինասյանի հրաժարականը մերժելուց հետո, կարծիք ձևավորվեց, որ նա դեռ երկար պետք է ղեկավարի թիմը, քանի որ շատ անելիքներ ունի: Բոլորն, այսպես ասած, խորը շունչ քաշեցին:

 

 Սակայն նրա՝ երեկվա արած հայտարարությունից անակնկալի եկան շատերը: Թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մասնագետները, թե՛ երկրպագուները:

 

Մի բան հստակ է, ոչ մեկ  Մինասյանից հետո չի պատկերացնում, թե ով կարող է գլխավորել թիմը:

 

Նաև ուրախանում և հպարտանում են.  չէ որ հայ մարզիչը դրսում աշխատելու հրավեր ունի և կապ չունի թե հատկապես որտեղ, դա ամեն կերպ օգուտ է թե՛ Մինասյանին, թե՛ հայկական ֆուտբոլին:

 

Մինասյանի հայտարարությունից  ես նույնպես զարմացա: Մի ենթադրություն ունեմ,  եթե նա որոշել է գնալ հավաքականից, ուրեմն առաջարկ է ստացել լուրջ թիմից: Չեմ կարծում, որ Մինասյանը կլքեր հավաքականը ինչ-որ  ոչ այդքան աչքի ընկնող թիմում աշխատելու կամ որևէ երկրի'  3-4 լիգայի  թիմ մարզելու համար: Իսկ, եթե, այնուամենայնիվ,  Մինասյանը գլխավորի որևէ երկրի`  3-4 լիգայում հանդես եկող թիմ,  ուրեմն վստահ կարելի է ասել, որ Մինասյանը սխալվել է  որոշում  կայացնելու հարցում, կամ էլ Հայսատնի ազգային հավաքակնում հանդիպել է անհաղթահարելի խոչընդոտի, որն էլ պատճառ է հանդիսացել նման որշում կայացնելու համար:

 

Հիշում ե՞ք, ժամանակին նաև խոսակցություններ կային Մոսկվայի «Սպարտակ»-ը մարզելու առաջարկի մասին, սակայն դրանք ընդամենը խոսակցություններ էին, որ զարգացում չստացան իսկ Կարպինը, որից այնքան էլ գոհ չեն  երկրպագուները, դեռ կշարունակի մարզել «Սպարտակ»-ը: Ավելին',  կարելի է ենթադրել , որ Մինասյանը  կտեղափոխվի Ռուսաստանի Պրեմյեր լիգա և կմարզի ռուսական ակումբ: Օրինակ'   «Տերեկ»-ը կամ միգուցե Մախաչկալայի «Անժի»-ն:

 

Ինչևէ՝ ուր էլ գնա Վարդան Մինասյանը, ինչ թիմ էլ գլխավորի արտերկրում, դա միայն մեր շահերից է բխում: Միջազգային փորձը, որը նա կվաստակի այդ տարիների ընթացքում՝  հետագայում, երբ նա կրկին կվերադառնա Հայաստան, օգուտ կբերի հայկական ֆուտբոլին:

 

 

Շուշանիկ Հակոբյան

 

Լուսանկարը` armnews.am-ի: