|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօրվանից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ: Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին 20-ը: Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Դավիթ Մանոյանը գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Վաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:


ՀՖՖ պաշտոնական կայք