Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Արմեն Դանիելյանին ազատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Նախօրեին անհետացած Դանիելյանը երեկ վերջապես պատասխանել է «Ժողովուրդ»-ի հարցերին՝ հայտարարելով, որ իր ազատման դիմում գրելու որոշումը համատեղ է կայացվել. «Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, եւ ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ: Ես նաեւ իմ համոզմունքներն ունեմ»:
Թերթի հարցին, թե արդյո՞ք անհնար է աշխատել նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, ինչի համար էլ ազատման դիմում է գրել, Դանիելյանը պատասխանել է. «Չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել, մարդն ունի իր տեսակետը պնդելու իրավունք, ես այսօր ունեմ իմ իրավունքն արտահայտելու հնարավորություն»: Հարցին, թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, Ա. Դանիելյանն ասել է. «Ես վերադառնալու եմ»: