Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս օկուպացիոն ռեժիմի նպատակն է եղել լռեցնել Արմեն Աշոտյանին, որը չի՛ ստացվել: Արմեն Աշոտյանը ոչ թե կոտրվեց, այլ, ընդհակառակը, անազատության մեջ շատ ավելի կարևոր գործ է կատարում. նա թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տարբեր այլ տեղերում պաշտպանում է ՀՀ-ի և Արցախի շահերը. այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, դատարանի բակում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը:
Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում: