|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի մեծահասակների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը ճանաչվել է Բուլղարիայի 2013թ. լավագույն մարզիչ:
Մարզական լրագրողները նրան տվել են ամենաշատ ձայները: Արդյունքում նա՝ 147 միավորով շրջանցել է վոլեյբոլի Բուլղարիայի հավաքականի մարզիչ Կամելո Պլաչիին, ով ուներ 108 միավոր, և ֆուտբոլի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը» գլխավորող Ստոյչո Ստոեւին` 102 միավոր:
«Շնորհակալություն մարզական լրագրողներին և իմ թիմին: Շատ ուրախ եմ այս կապակցությամբ: Ես հասել եմ մեծ հաջողությունների»,-ասել է Նազարյանը: