կարևոր
2632 դիտում, 1 ամիս առաջ - 2024-05-29 17:01
Քաղաքական

Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան

Ոստիկանության քողի տակ թաքնված որոշ բորենիներ հարձակվում են ՀՀ քաղաքացու վրա։ Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է այդ արարքի պարգևատրման չափը և դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ ադրբեջանական մանաթով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա հարցից հետո իրավիճակը լարվեց ԱԺ-ում, ՔՊ-ական պատգամավորները հունից դուրս գալով՝ սկսեցին անհիմն մեղադրանքները Ռուսաստանից ռուբլիներով վարձատրվելու վերաբերյալ, բայց նա շարունակեց հարցերը։ 

 «Անաստված կերպով Վեհափառի դիմացը փակող, խոչընդոտող ոստիկանների պարգևատրման չափը՞։ Ցուցարարի աչքը օրը ցերեկով հանող, սիգարետը բերանին կանգնած ոստիկանի պարգևատրման չափը՞, պատգամավորի վրա շակալի պես հարձակվող ու մարմնական վնասվածք տվող ոստիկանի քողի ներքո թաքնվածի պարգևատրման չափը՞» ,-հավելեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում