կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-10 14:25
Քաղաքական

Արմեն Մարտիրոսյանի երեկվա պահվածքը "ղզիկային" էր. Վարդան Դեւրիկյան

Արմեն Մարտիրոսյանի երեկվա պահվածքը "ղզիկային" էր. Վարդան Դեւրիկյան

Երեկ բոլորը լարված սպասում էին, մտածում էին ծայրահեղություններ կլինեն, ողբերգական ավարտ կլինի, բայց այդպես չեղավ, ինչը շատ լավ է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը:

 

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ապրիլի 9-ին նոր Հայաստանում ենք լինելու, եւ դա, ըստ գրականագետի, փաստեց ոստիկանների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ. «Երեկ տեսանք, որ մարդը իշխանության համար արժեք է դարձել: Իսկ Արմեն Մարտիրոսյանի երեկվա պահվածքը` գոռալը, «ղզիկային» էր»:

 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը նշեց, որ իրեն մտահոգում է այն, որ սպանվում է երկրի զինվորը, թե ինչի պատճառով, դա արդեն իրեն չի հետաքրքրում:

 

«Եթե ազգի մեջ կա մարդ, որն իր երկրի զինվորի վրա կարող է զենք բարձրացնել, ուրեմն մենք դառնում ենք ցեղատեսակ. խոսքը, մասնավորապես, Պռոշյանի գյուղապետի մասին է»,- ասաց Մազմանյանը:

 

Անդրադառնալով երեկվա իրադարձություններին` նա նշեց, որ Րաֆֆին գիտեր` եթե ասեր` գնացեք քաղաքացիական անհնազանդության, «քյալագյոզություն» կլիներ: Ըստ Մազմանյանի` քաոսը երեկ վերջացավ` ի պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանի, քանի որ նա կարող էր «տանել» դրան:

 

«Ինձ համար էքսպրոմտ էր, որ Վովա Գասպարյանը գնաց ու ժողովրդի կողքին կանգնեց: Ասեմ նաեւ, որ եթե դուրս ես գալիս քաղաքական պայքարի եւ խախտում ես օրենքը, օրինաչափ է, որ ձերբակալություններ եւ ծեծկռտուք է լինում: Շատ եմ ցավում, որ Արմեն Մարտիրոսյանը մի երկու ապտակ ավելի է ստացել: Ասել, որ երեկ իշխանությունները եղել են ագրեսիվ, սխալ կլինի»,- ասաց նա` հավելելով, որ երեկ իշխանությունները Վովա Գասպարյանի միջոցով «հարթեցին» իրավիճակը:

 

Սակայն Մազմանյանը հավատացած է, որ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ժողովուրդը ոչ մի կուսակցության չի նայի, այլ սոցիալական բունտ կլինի, եւ ոչ ոք չի կարողանա այդ ալիքը ղեկավարել: