|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Արդեն երեք օր է` մամուլում ակտիվորեն քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված Զորի Բալայանի նամակը: Դեռ երեք օր առաջ Yerkir.am-ը կապվել է ՌԴ նախագահի մամուլի գրասենյակի հետ` մի քանի հարցերի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:
Եվ եթե առաջին օրը ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում էին, որ «նե վիդելի, նե սլիշալի», ապա արդեն այսօր` քիչ առաջ, ՌԴ նախագահի մամուլի գարսենյակից կապվեցին մեր խմբագրության հետ` հայտնելով, որ նամակը ստացել են, մեր հարցերի պատասխաններն արդեն կան, եւ որ այսօր երեկոյան, կամ վաղն առավոտյան մեզ կպատասխանեն:
Yerkir.am-ը մասնավորապես փորձել է պարզել, թե ինչպիսին է Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Զորի Բալայանի նամակին, եւ արդյոք նա պատրաստվում է պատասխանել. ի վերջո նման նամակներ ամեն օր չէ, որ ստանում են:
Հարկ ենք համարում նշել, որ նույն ջանասիրությամբ արդեն երեք օր անընդմեջ փորձում ենք մեր նախագահականի մամուլի ծառայությունից պարզել, թե ինչպիսին է նախագահականի դիրքորոշումը Բալայանի նամակի վերաբերյալ: Ապարդյուն... Մեր նախագահականը ո'չ զանգերին է պատասխանում, ո'չ էլ` փորձում հետադարձ կապ հաստատել մեզ հետ. նախագահի մամուլի քարտուղարն էլ հավերժ զբաղված է: