կարևոր
4597 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-25 19:06
Աշխարհ

ՌԴ առևտրի կենտրոնների միության փոխնախագահ Մանասյանը գնահատել է «Կրոկուս»-ին հասցված վնասը

ՌԴ առևտրի կենտրոնների միության փոխնախագահ Մանասյանը գնահատել է «Կրոկուս»-ին հասցված վնասը

Ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով Crocus City Hall համերգասրահին հասցված վնասը մոտ 250-300 հազար ռուբլի է՝ մեկ քառակուսի մետրը, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի առևտրի կենտրոնների միության փոխնախագահ Մարատ Մանասյանը։ Ըստ այդմ, համերգասրահի 38 հազար քառակուսի մետր մակերեսով վնասի չափը կգնահատվի 9,5-11,4 միլիարդ ռուբլի։

Մանասյանն ընդգծել է, որ Crocus City Hall-ը Մոսկվայի «հիանալի կահավորված» լավագույն համերգասրահներից մեկն է։

Փորձագետը նշել է, որ անհրաժեշտ կլինի վերականգնել նաև վնասված սարքավորումներն ու համերգային տեխնիկան։ Նա ընդգծել է, որ կորցրածի մեծ մասը Ռուսաստանին չի մատակարարվում պատժամիջոցների պատճառով և անհրաժեշտ կլինի ապրանքները ներմուծել այլ ճանապարհով կամ փոխարինել այլ արտադրողների սարքավորումներով:

Մանասյանը ենթադրել է, որ վերականգնման համար կպահանջվի առնվազն 8-10 ամիս ՝ «հաշվի առնելով կառույցի ինժեներական և տեխնիկական բարդությունը»։