կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 15:01
Քաղաքական

Փոստանջյանի հարցը Աղվան Վարդանյանի համար անընդունելի է

Փոստանջյանի հարցը Աղվան Վարդանյանի համար անընդունելի է

Երեկ ԵԽԽՎ-ում կազինոյի վերաբերյալ Փոստանջյանի հարցը, ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, անընդունելի է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 

Խոսելով Աբրահամյանի որոշման մասին` փոփոխություն կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում, Վարդանյանը նշեց, որ դա ԱԺ նախագահի լիրազորությունն է: «Ժառանգությունը» պետք է որոշի ձեռնտո՞ւ է, արդյոք, փոփոխությունը, թե՞ ոչ»,- հավելեց պատգամավորը:

 

Վարդանյանն, իհարկե, համամիտ է, որ ամեն մարդ ունի կարծիք հայտնելու իրավունք, բայցեւ վստահ է, որ  որոշակի սահմանափակումներ պետք է լինեն: «Այսօր այնքան պրոբլեմ կա, այնքան խնդիր կա, անարդարություն կա, որ անձնական այս կարգի բանը ինձ համար անընդունելի է»,- նշեց նա:

 

Դիտարկմանը, որ Փոստանջյանին «թուրք» են որակում, Վարդանյանը պատասխանեց, որ ամեն մեկն իր աշտարակից է գնահատականներ տալիս:

 

ՀՅԴ-ական պատգամավորը հստակեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունից որեւէ անդամ ամեն դեպքում նման հարց չէր տա: