|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանի ուղղած հարցին, նշեց, որ ԵԽԽՎ-ում շատ ավելի կարևոր բան է տեղի ունեցել, քան Զարուհի Փոստանջյանի հարցը։ Ըստ նախարարի` դա ՀՀ նախագահի ելույթն է, որը հպարտություն առաջացրեց իր մոտ:
Աշոտյանի կարծիքով` Զարուհի Փոստանջյանը փորձում է հավակնել Հերոստրատի դափնիներին` իր անունը դարձնել այսօրվա կամ վաղվա լրահոսի թոփ լուր. «ԶԼՄ-ները միշտ չէ, որ տարբերում են ճանճերը կոտլետներից` լուսաբանելու գործում»:
Աշոտյանը համարում է, որ Փոստանջյանի հարցը վկայում է ընդդիմադիր դաշտի մտքի ճգնաժամի մասին:
Լրագրողների դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը նման հարց է տվել, քանի որ նախագահն այնքան էլ հրապարակային չէ ոչ միայն ժողովրդի, այլև պատգամավորների համար, նա պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ՀՀ-ում, Զարուհի Փոստանաջյանի նման հարցադրումից հետո, կան մարդիկ, որ դեռ պաշտպանում են նրան։ Սա խոսում է այն մասին, որ Հայասատանում բազմակարծություն, ժողովրդավարությունն իր բոլոր այլանդակ դրսևորումներով գոյություն ունի»։