|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում միաձայն ընդունվեց ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահի` համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը:
Լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ համաներումն ուժի մեջ կմտնի վաղվանից եւ կիրականացվի մինչեւ դեկտեմբերի 25-ը: Ըստ նախարարի` ազատ կարձակվի մոտ 500-600 մարդ, սակայն համաներումը կտարածվի 1000-ից ավելի անձանց վրա, քանի որ համաներումը դիտարկվում է հետեւյալ կերպ` պատժից ազատում եւ պատժի չկրած մասի կրճատում:
Նախարարի խոսքերով` քրեակատարողական հիմնարկի ղեկավարները վերցնելու են բանտարկյալների գործերը, մեկ առ մեկ նայելու են, քննարկելու ու որոշումներ կայացնելու: Առաջին հերթին անդրադարձ կկատարվի այն անձանց, որոնք պետք է ազատ արձակվեն, հետո նոր` այն մարդկանց, որոնց պատժաչափը պետք է կրճատվի: