|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին «Միլան» - «Բարսելոնա» առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ այս հաղթանակը նվիրվում է ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին:
«Մենք անցկացրինք հիանալի հանդիպում: Պետք է ասեմ, որ Ալլեգրին հիանալի աշխատանք է տարել: «Միլան»-ը կարողացավ հաղթել «Բարսելոնա»-ին, այն «Միլան»-ը, որը սեփական հարկի տակ պարտվում է «Սամպդորիա»-ին, այսօր հաղթում է կատալոնական այս թիմին: Հաղթանակը նվիրում ենք ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին: Արդեն 27 տարի է, ինչ նա նախագահում է «Միլան»-ը: Մենք շնորհակալ ենք նրան նրա կատարած աշխատանքի համար: Այս հաջողությունը մեկընդմիշտ կմտնի պատմության մեջ», - ասել է իտալացին: