կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-02 08:23
Քաղաքական

Ես ընդդիմադիրների հետ գործ չունեմ. ՛՛Հրապարակ՛՛

Ես ընդդիմադիրների հետ գործ չունեմ. ՛՛Հրապարակ՛՛

Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թեւի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին «Հրապարակ»-ը խնդրում է հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից եւ ինչու է կողմ քվեարկել: ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Ես ասում եմ՝ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ»:  Արդյո՞ք Ձեր դրական գնահատանքը պայմանավորված չէ Ձեր որդու հանգամանքով, ով հաճախ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: «Իմ վերաբերմունքը պայմանավորված է իմ վերաբերմունքով, իսկ Ձեր ասածը սուտ է, իմ որդին ոչ մի անգամ էլ խնդիր չունի»:

 

Թերթը հիշեցնում է, որ բոլորովին վերջերս Մանուկյանի որդուն ոստիկանության բաժին էին տարել ապօրինի զենք պահելու պատճառով:

 

Իսկ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ոչ միայն խոստովանել է, որ կողմ է քվեարկել, այլեւ հիմնավորել. «Որովհետեւ Կոստանյան Գեւորգը պրոֆեսիոնալ իրավաբան է»: Բայց որոշ պատգամավորներ բարձրաձայնեցին Կոստանյանի գործունեության բազում սեւ էջեր: «Ես ընդդիմադիրների հետ գործ չունեմ, ես իմ կարծիքն ունեմ»: