կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 09:22
Առանց Կատեգորիա

Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ․ «Ժողովուրդ»

 Հայկ Մարությանը նոր ծրագիր ունի. ինչու է փորձում մտերմանալ ընդդիմադիրների հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս ժամանակահատվածում բարիդրացիական հարաբերություններ է փորձում կառուցել Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս տարբեր հարցերի վերաբերյալ Մարությանը խորհրդակցում է նրանց հետ՝ չնայած այն բանին, որ մինչև այս երբևէ նման բան չէր արել: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը իշխանությունների հետ հակադրվել է, կտրել բոլոր իր կապերը նրանց հետ ու փորձում է մաքուր դուրս գալ այդ պաշտոնից։ Ավելին, Մարությանն անկեղծացել է իր շրջապատում ու հայտարարել, որ կառավարության անպատասխանատվության հետևանքով է, որ ինքը մինչև այսօր չի կարողացել իր տված խոստումները կատարել՝ վերազինել տրանսպորտը, վերակառուցել վերելակները և այլն:

Ըստ Մարությանի՝ ինքը երբ դիմել է կառավարություն ֆինանսական աջակցություն ստանալու համար, որպեսզի այդ աշխատանքներն իրականացնի, խոստացել են, բայց չեն տվել: Եվ Մարությանն ասել է, թե ինքն այդ հարցերում քաշքշուկների մեջ է հայտնվել։ Հիմա Մարությանը փորձում է ամեն գնով իրեն արդարացնել ու գոնե քաղաքապետարանում իր վարկանիշը վերականգնել: Տեղեկացնենք, որ մարտի 16-ին կայանալու է Երևանի ավագանու հերթական նիստը»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: