Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանում պետական լեզվի չափանիշների խախտման համար հնարավոր է կիրառվեն տուգանքներ: Ըստ akhaltskha.net-ի` օրինագիծն արդեն պատրաստ է, որին խորհրդարանը կանդրադառնա առաջիկայում: Եթե օրենքն ընդունվի, ապա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով աշխատում է պետական հաստատություններում, պարտավոր կլինի լավ իմանալ պետական լեզուն, հակառակ դեպքում` տուգանքները կդառնան անխուսափելի:
Ըստ օրինագծի նախնական տեսքի` Վրաստանի այն բնակիչը, ով վրաց լեզվով չի ստացել կրթություն, պիտի հանձնի հատուկ քննություն: Փոփոխությունը վերաբերում է նաեւ հանրային աշխատողներին: Լեզվի չափանիշների խախտման դեպքում կմտցվեն տուգանքներ, իսկ երկրորդ խախտման դեպքում տուգանքը կդառնա կրկնակի:
Օրինագծի գլուխներից մեկը վերաբերում է նաեւ լրատվամիջոցներին: Եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները խախտեն վրաց գրական լեզվի չափանիշները առաջին անգամ տուգանվելու են 1000-5000 լարի, իսկ սխալը կրկնելու դեպքում' 10 000 լարի:
Նախագիծը հավանության է արժանացել և ընդունվել է գիտությունների ակադեմիայի կողմից:
Տվյալ օրինագծի ընդունման դեպքում կրկին խիստ անհրաժեշտ ու հրատապ է դառնում Սամցխե-Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհման հարցը: