Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ տարին Հայաստանի կոմպոզիտորների միության համար լեցուն է եղել համերգներով, փառատոներով: Այսօր ԿՄ նախագահ Արամ Սաթյանը լրագրողներին հայտնեց, որ այս տարի լրացավ կոմպոզիտորների միության 85-ամյակը, և հոբելյանական տարվա շրջանակներում անցկացվել է երբևէ չտեսնված մեծ փառատոն: Փառատոնը, ըստ նրա, բաղկացած էր տարբեր ժանրեր ընդգրկող 10 համերգից: «Շատ կարևոր է, որ կոմպոզիտորները կարողանում են աշխատել և իրենց ստեղծագործությունները հասցնել ունկնդրին։ Կոմպոզիտորի համար, առհասարակ, շատ կարևոր է, որպեսզի իր ստեղծագործությունները հնչեն»,- ասաց Սաթյանը:
Yerkir.am-ի հարցին, թե այս տարի վերընտրվեց ԿՄ նախագահի պաշտոնում, շա՞տ անելիքներ կային` կիսատ մնացած, և ո՞րն է լինելու իր հիմնական թիրախը, Սաթյանը պատասխանեց, որ առաջին հերթին շարունակելու է կիսատ մնացած գործերը, որոնք շատ են: «Չորս տարին, բնականաբար, քիչ ժամկետ էր` ամեն ինչ ավարտին հասցնելու համար: Կարևոր է շարունակել մեր սկսած քաղաքականությունը, այն է՝ ներկայացնել հայ կոմպոզիտորների գործերը Հայաստանում և արտերկրում»,- նշեց նա։
Մեր հաջորդ հարցին, թե կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունն ի՞նչ վիճակում է, և արդյո՞ք կարողանում են քոթեջներից շահույթ ստանալ, ինչը խոստացել էր անել դեռ 4 տարի առաջ՝ ԿՄ նախագահ ընտրվելու ժամանակ, Սաթյանը պատասխանեց, որ արդեն իսկ 5 քոթեջ են վերանորոգել: «Քոթեջները վերանորոգվել են անհատների միջոցների հաշվին, և սա ճանապարհներից մեկն էր, որ դրանք չփլուզվեն: Քոթեջները շատ վատ վիճակում են, այս տարիներին չեն վերանորոգվել: Նախատեսվում է ևս 3 քոթեջ վերանորոգել: Մենք այսպիսի քայլի ենք դիմել՝ անհատը վերանորոգում է քոթեջը, իսկ շահագործումից ստացած գումարը մենք նրան ենք փոխանցում որոշակի տարիների ընթացքում: Դրան զուգահեռ, մեր կոմպոզիտորները կարող են գնալ ու անվճար հանգստանալ այնտեղ»,- ասաց Սաթյանը: