կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 11:35
Հասարակություն

Երևանում շուրջ 2200 ցայտաղբյուր է վերանորոգվել

Երևանում շուրջ 2200 ցայտաղբյուր է վերանորոգվել

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի հավերժության այդ խորհրդանիշները բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաև իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները:

 

Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և  վերագործարկվեցին մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Երևանի համաչափ զարգացման համատեսքտում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր: