Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իրեն քիչ է հետաքրքրում իր դեմ կատարված մահափորձի գործով դատարանի կայացրած վճիռը:
Նա հերթական անգամ ընդգծեց, որ նախաքննական մարմինը թերացել է գործը մինչև վերջ բացահայտելու գործում: «Պետք է պարզվեր, թե որտեղից է պատվիրատու կոչված մարդու մոտ վերջին մեկ տարվա ընթացքում գոյացել երեք մլն դոլար, որը նա խաղացել է, իսկ դրանից 250 հազարը` պարտվել: Որտեղից են այդ գումարները հայտնվել մի մարդու մոտ, ով չի աշխատում, բայց ում ավտոմեքենան Հայրիկյանից թանկ արժե»,- ասաց նա:
Ըստ նրա` դատարանը միացավ ամբաստանյալներին և հարցաքննության չկանչեց նախաքննության ժամանակ որպես վկա քննված այն մարդկանց, ովքեր 100000 ԱՄՆ դոլար էին նվիրել պատվիրատու ճանաչված անձին:
Հարցին` արդյո՞ք ներկայումս իրեն վտանգ սպառնում է, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե մեր պետական մարմիները դեռ շարունակում են ուշադրություն դարձնել իմ անվտանգությանը, նշանակում է նրանք մի բան գիտեն: Մեր ժողովրդին վտանգ է սպառնում, նշանակում է ինձ էլ է վտանգ սպառնում»:
Անդրադառնալով Սեդրակյանի պաշտպան Ա. Սիրունյանի` վճիռը բողոքարկելու որոշմանը, նա ասաց, որ ինքը կողջունի բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն այդ մարդկանց պաշտպանությանը: «Եթե վաղը նրանց ազատ արձակեն, հավատացած եղեք` ես չեմ բողոքի. երեք մարդ` այս կողմ-այնկողմ` ի՞նչ տարբերություն, փողոցում նրանց նման շատ կան»,- ասաց Հայրիկյանը: