Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանությունը մեր երկրի քաղաքացիներին շատ դեպքերում վստահություն չի ներշնչում։ Որքան էլ իշխանությունները «միլիոններ» ծախսեն ոստիկանության իմիջի բարելավման վրա, ՀՀ քաղաքացիները հաճախ ոստիկանությունը կապում են անօրինականությունների, ոչ համաչափ ուժի կիրառման, ապօրինի ձերբակալությունների, շինծու գործեր սարքելու հետ:
Ցավոք, քաղաքացիները վերջին օրերին հաճախ դա տեսնում են իրենց կյանքում:
Հայաստանի ապազգային իշխանությունը հերթական անգամ ոտնահարում է խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու՝ քաղաքացիների իրավունքը:
Վերջին օրերին բոլորս ականատես ենք լինում ոստիկանների անհարիր պահվածքի բազմաթիվ փաստերի, որոնք ուղղակիորեն հակասում են ՀՀ-ի օրենքներին։ Ցավոք, իշխանությունները պատրաստ չեն ոստիկանության գործողությունները դիտարկել որպես պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Մենք արդեն չենք խոսում այն մասին, որ հնարավոր չէ վիճարկել ակցիային մասնակցելու փաստը։ Այս օրերին բոլոր ակցիաները խաղաղ են ընթանում, այնուամենայնիվ, մարդկանց կամայականորեն բերման են ենթարկում, տեղափոխում ոստիկանության բաժիններ, նրանց դեմ կազմում են վարչական արձանագրություններ, իսկ ոմանց հետագայում պատասխանատվության են ենթարկում։ Եվ մենք բախվում ենք իշխանությունների՝ ոչ միայն քրեական գործեր հարուցելու ցանկության, այլև պարզապես հանցագործության մասին հայտարարություններ գրանցելու, մեղավորներ փնտրելու ցանկության հետ։ Դա պետության դժկամությունն է պատասխան տալ այն գործողությունների համար, որոնք նա արտոնել է։
Ահա այդպիսի դեպքերի միայն հպանցիկ ցանկը, որոնց մասին բազմիցս հայտնել են ապօրինի բերման ենթարկվածներն ու նրանց հարազատները՝
-ձեռքերի ոլորում,
-բերման ենթարկելու ժամանակ շնչահեղձություն,
-արհեստական քաշքշուկ ոստիկանների կողմից,
-կանանց և անչափահասների նկատմամբ բիրտ ուժի կիրառում։
Փոխանակ քաղաքացիներին հնարավորություն ընձեռեն օգտվելու քաղաքացիական դիրքորոշումը խաղաղ բողոքի միջոցով արտահայտելու՝ նրանց սահմանադրական իրավունքից, դավաճանական իշխանությունները և ոստիկանությունն ամեն գնով փորձում են ցրել ցուցարարներին և պատասխանատվության ենթարկել ակտիվիստներին՝ վարչական և քրեական գործերով:
Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանությունն անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառում: Օրվա կեղծ իշխանություններին ծառայող ոստիկանությունը ջանք չի խնայում, որ ժողովուրդը չհամարձակվի քննադատել իշխանություններին և դուրս գալ խաղաղ ցույցերի՝ արտահայտելով իր կարծիքը։ Ստացվում է, որ ի սկզբանե ժողովրդին պաշտպանելու համար ստեղծված ոստիկանությունը, փաստորեն, պաշտպանում է իշխանություններին ժողովրդից։
Ինչպե՞ս ստեղծված իրավիճակում հասնել արդարության և ուժայիններին ստիպել ծառայել օրենքին, այլ ոչ թե «օրենքից դուրս» հրամաններին։ Համոզված եմ՝ բացառապես հրապարակայնությամբ։ Հրապարակայնությունը, անօրինականության բոլոր դրսեւորումների լայն լուսաբանումը երբեմն արդարության և օրենքի գերակայության հասնելու միակ ճանապարհն են։ Սակայն հողատու իշխանությանը ծառայող լրատվամիջոցները, որպես կանոն, հրաժարվում են դրանից։ Եվ, հետևաբար, հիմնականում ցանկացած ապօրինության լուսաբանումը քաղաքացիների մտահոգությունն է, որոնք կարող են օգտվել իրենց հասանելի տեղեկատվության փոխանցման ուղիներից՝ սոցիալական ցանցեր, ժողովրդական թղթակիցներ, հասարակական պարսավանք, զանգվածային միջոցառումների անցկացումը և այլն։
Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն կեղծ գործերով ձերբակալված մեր ընկերներին եւ հետաքննեն իրավապահ մարմինների կողմից ապօրինի, կոպիտ վերաբերմունքի մասին բոլոր հայտարարությունները:
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ