|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզու բանտում ցմահ բանտարկված` Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հնարավոր է ազատ արձակվի առողջական խնդիրների պատճառով: Այդպիսի հեռանկարի մասին տեղեկացրել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի Քրդստանի հայրենասիրական միության տեղեկատվական կայքը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Թուրքիայում վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ բանտարկյալներն ազատ են աձակվել առողջական քրոնիկ խնդիրներ ունենալու պատճառով: Այդ նախադեպերը հնարավորություն են տվել ՔԲԿ-ի քաղաքական թեւին` Քրդստանի ընկերակցությունների միությանը եւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը քայլեր ձեռնարկելու, որ իշխանությունները հետազոտեն Օջալանին եւ բժշկական զեկույց ներկայացնեն:
Քուրդ գործիչները համարում են, որ իրենց առաջնորդի ազատ արձակումը կնպաստի Թուրքիայում քրդական հարցի խաղաղ կարգավորմանը: