Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ազատության հրապարակից մեկնարկել է Անկախության համազգային երթը, որն ընթանալու է Ազատության հրապարակ- Հյուսիսային պողոտա- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Բաղրամյան 26- Ազատության հրապարակ երթուղով:
Երթը կազմակերպել են մի խումբ ակտիվիստներ: Նրանք բողոքում են Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեմ: Ըստ նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ իր անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող որևէ միության:
"Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:
Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կախված սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին",-գրված է երթի ֆեյսբուքյան էջում:
Լուսանկարը՝ Tert.am-ի