|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների նախաձեռնած` թվով 19-րդ ջահերով երթը: Այս տարի նույնպես Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Երևանում, Ստեփանակերտում, Սպիտակում, Ճամբարակում, Գյումրիում, Իջևանում, Վերին Կարմիրաղբյուրում և այլն, գրեթե միաժամանակ մեկնարկել է ավանդական դարձած` ջահերով երթը:
Դաշնակցական երիտասարդները, սկաուտները դեռ մեկ ամիս առաջ սկսել էին նախապատրաստվել միջոցառմանը: Ամեն տարի փոփոխվող ջահերի` այս տարվա նորույթը դրանց փակցված փոքրիկ Եռագույնն է: Այս տարվա կարգախոսն է` «Ամբողջական և արդար հատուցում»:
Պահանջատիրության ջահակիրներն այս տարի ևս ավելի քան 30 մետրանոց դրոշ կպահեն իրենց գլխավերևում: Երթին մասնակցության հայտ են ներկայացրել նաև Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, Կարմիր խաչը և այլք:
Ծիծեռնակաբերդի բարձունք հասնելուն պես երթի մասնակիցները միասնական աղոթք կբարձրացնեն:






