Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2008-ի ձմռանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հավաքները Թալինում մեծ շուքով կազմակերպելու համար կալանավորված, 2010-ի հունիսին ազատ արձակված Ժորա Սափեյանն ընկել է դատական իշխանության լարած ծուղակը: Կաթնաղբյուր գյուղի նրա գազալցակայանի գործունեությունը վտանգված է: Պատճառն այն է, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը հայտնաբերել է, որ գազի հաշվիչի պտուտակներից մեկը թույլ է, ինչը նշանակում է, որ գազի հաշվարկը սխալ է արվել, ենթակա է տուգանքի:
Մինչդեռ Չափագիտության ազգային ինստիտուտի փորձագետը փաստաթուղթ է տվել, համաձայն որի՝ մի պտուտակը «չէր կարող հանգեցնել բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման»: 7,5 մլն դրամ տուգանքի հարցը Սափեյանը վիճարկել է դատարանում. առաջին ատյանում հաղթել է, ու երբ գործին խառնվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մատը, նա պարտվել է մյուս ատյաններում: «Նրա անմիջական հրահանգով սպանվեց արդարությունը: Ես չեմ պատրաստվում լռել, դիմելու եմ Սերժ Սարգսյանին, որ տեսնի, թե Մկրտումյանն ինչպես է ճնշում դատավորներին»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: