Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 12:25
Քաղաքական

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը վերակազմվել է

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը վերակազմվել է

Նոյեմբերի 10-ին վերակազմվել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը: Այս նպատակներին հասնելու համար Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավանդաբար ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում Հայաստանի առաքելության դիվանագիտական անձնակազմի հետ:

Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու գումարումներում, այս անգամ էլ Հայ դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Հայաստանի հետ միջկուսակցական բարեկամության խմբի վերագործարկման ուղղությամբ, որը կազմված է Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերի անդամներից:

Բարեկամության խմբի նախագահն է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը (ԵԺԿ, Կիպրոս): Օրենսդրական նախորդ շրջանում Հայաստանի հետ բարեկամության խումբը նախագահում էր Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):