կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-15 14:29
Հասարակություն

Սեյրան Օհանյանը կարեւորել է Հասարակական խորհրդի դերը

Սեյրան Օհանյանը կարեւորել է Հասարակական խորհրդի դերը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։ 

 

Նիստի ընթացքում ամփոփվել են անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության, ինչպես նաև Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները։

 
Ամփոփելով նիստը' ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է Հասարակական խորհրդի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ զորակոչային հանձնաժողովի գործունեությունը։