|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Reuters գործակալության հետ զրույցում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները հայտարարել են, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցած համեմատաբար ցածր ցուցանիշների հետևանքով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է որոշ քայլերի դիմել, որոնցից մեկը կուսակցությունում փոփոխություններ կատարելն է:
Անանուն աղբյուրներից մեկը նշում է, որ «Էրդողանը կուսակցության ներսում կտրուկ փոփոխություններ է կատարելու, եթե ոչ մի քայլ չձեռնարկի, մոտ ապագայում ավելի լուրջ կորուստներ կարող են լինել».նշում է gazeteduvar.com.tr կայքը` Reuters-ին հղումով: