կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-23 10:03
Քաղաքական

Արգիշտին` Դիանայի արժանի հետեւորդ․ «Հրապարակ»

Արգիշտին` Դիանայի արժանի հետեւորդ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Վաղարշապատ խոշորացված համայնքում ավարտվել են մասնակցային բյուջետավորման ծրագրի քվեարկության արդյունքները։ Հաղթող է ճանաչվել «Էջմիածնի երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոնը, որի ղեկավարը համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի քույրն է՝ Նռանե Մեխակյանը։ Ի՞նչ է մասնակցային բյուջետավորման ծրագիրը․սա պետական նախաձեռնություն է, որի նպատակն է՝ բնակիչներին եւս ներգրավել համայնքային կյանքի ակտիվացմանը, օգտագործել նրանց առաջարկություններն ու գաղափարները եւ կյանքի կոչել այն ծրագիրը, որը քվեարկության արդյունքում կճանաչվի հաղթող։

Հավանության արժանացած նախագծի «առյուծի բաժինը» ֆինանսավորում է պետությունը, համայնքի մասնակցությունը 20 տոկոս է։ Ներկայացված մոտ 10 առաջարկից համայնքապետարանի աշխատողներից կազմված հանձնախումբը հաղթող է ճանաչել Մեխակյանի քրոջ ղեկավարած կազմակերպության առաջարկը։

Ըստ դրա՝ Էջմիածնում պետք է կառուցվի բացօթյա կինոթատրոն-գրադարան, որտեղ հնարավոր կլինի կինոդիտումը համատեղել ընթերցանության հետ։ Եռահարկ ու ժամանակակից լուծումներով մի գրադարան էլ կառուցվում է համայնքապետարանի հարեւանությամբ, որը եւս կինոսրահ ու բազմաթիվ այլ սրահներ է ներառում։ Թե ինչու է հանձնաժողովը նախապատվությունը տվել եւս մեկ կինոթատրոն-գրադարան կառուցելու գաղափարին, թերեւս, պայմանավորված է Արգիշտի եւ Նռանե Մեխակյանների ազգակցական կապով։ Բայց կարելի էր, չէ՞, նախապատվությունը տալ, ասենք, Էջմիածնի զբոսաշրջային միջավայրը բարելավելու կամ Սբ Մարիամի հարակից այգու տարածքն իր ժանգոտված շատրվաններով ու գարշահոտ ջրավազանով վերակառուցելու առաջարկներին։