|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 32 ՕՏ 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Լճափ գյուղի խաչմերուկում, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտամիջում գտնվող ժայռաբեկորների վրա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի վայրից հայտնել է, որ վթարի հետևանքով տեղում 2 հոգի մահացել են, իսկ 51-ամյա Զավեն Հակոբյանը եւ 25-ամյա Արամ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Ավտոմեքենայի՝ գլխիվայր շրջվելու հետևանքով մահացածները դուրս են ընկել ավտոմեքենայից:
Ըստ Գագիկ Շամշյանի՝ Գեւորգ Հովհաննիսյանն ու Ռուբեն Բաղյանը ժամկետային զինծառայողներ են: Ֆոտոլրագրողին վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներն ու մահացածները ազգականներ են: Մասնավորապես` Զավեն եւ Արամ Հակոբյանները հայր ու որդի են: